
Վրաստանում օտարերկրյա քաղաքացու մեղադրանք է առաջադրվել իր ծանոթին սեռական հարաբերություն ունենալու շանտաժի ենթարկելու համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի դատախազությունը։
«Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի տարածաշրջանային դատախազությունների կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը զոհին սեռական հարաբերությունների է ստիպել՝ սպառնալով տարածել նրա անձնական կյանքը արտացոլող տեղեկատվություն», – ասվում է հայտարարության մեջ։
Մեղադրյալը կարողացել է կնոջ «անձնական կյանքի գաղտնիքը պարունակող» նյութեր ուղարկել նրա հարազատներին սոցիալական ցանցերում։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «սեռական հարաբերություններին հարկադրելու» և «անձնական կյանքը արտացոլող տեղեկատվության անօրինական պահպանման, ինչպես նաև «անձնական կյանքը արտացոլող տեղեկատվության անօրինական պահպանման և տարածման» համար (Վրաստանի քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մաս և 157-րդ հոդվածի 1-ին մաս)։ Այս հանցագործությունները պատժվում են մինչև 7 տարի ազատազրկմամբ։
Դատախազությունը դատարանին խնդրել է մեղադրյալի համար ընտրել խափանման միջոց՝ ազատազրկման տեսքով՝ հեռակա կարգով, որից հետո նրա նկատմամբ կարող է հայտարարվել հետախուզում։