Հայտնի են նոր թեկնածուների անունները

Հայտնի են նոր թեկնածուների անունները

Սեպտեմբերի 20-ի դրությամբ Նինոծմինդայի թիվ 41 տարածաշրջանային ընտրական հանձնաժողովում տեղական ինքնակառավարման ընտրությունների մասնակցության հայտ են ներկայացրել 3 կուսակցություններ և երկու նախաձեռնողական խումբ:

Նախաձեռնողական խմբերի գրանցման ժամկետը ավարտվել է: Մեծամասնական համակարգով Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնի համար ընտրությունների մասնակցության հայտ են ներկայացրել երկու նախաձեռնողական խումբ՝ ՄՆդլյան Հովհաննեսը Սաթխայի գյուղական համայնքից և Անդրանիկ Ղարսլյանը Նինոծմինդա քաղաքից: Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն նաև մեծամասնական թեկնածուներ Գրիգոր (Լյովա) Մխիթարյանը «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի– Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից և Արայիկ Բդոյանը «Բաքրաձե-Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» բլոկից:

Վարազդատ Արզումանյանը առաջադրվել է որպես սակրեբուլոյի մեծամասնական թեկնածու «Բաքրաձե-Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» բլոկից, իսկ Վարուժան Կույումչյանը «Գիորգի Վաշաձե-Նոր Վրաստան» շարժումից:
Սեպտեմբերի 21-ը կուսակցությունների ընտրությունների մասնակցության հայտերի ներկայացման վերջին ժամկետն է:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի թիվ 41 ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի հետ.


Բորիս Ղարսլյան