“КРАЗ” մակնիշի բեռնատար մեքենան, բարձված լինելով БТ-75 տրակտորով, դիպչել է էլեկտրական սյանը: Արդյունքում էլեկտրասյունը ընկել է բարձր ճնշման գազատար խողովակի վրա, որի արդյունքում վերջինս վնասվել է:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին առավոտյան ժամը 9:40-ի սահմաններում Երևանյան և Տերյան փողոցների խաչմերուկում:
Բնակիչների խոսքով, ուժեղ աղմուկից նրանք փողոց են վազել:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ ջոկատի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Ներկայումս ընթանում են վթարի հետևանքների վերացման աշխատանքներ:
Գարուշ Արզումանյան