11-ամյա թենիսիստուհին Նինոծմինդայից ճանապարհ է հարթում դեպի միջազգային ասպարեզ

11-ամյա թենիսիստուհին Նինոծմինդայից ճանապարհ է հարթում դեպի միջազգային ասպարեզ

Նինոծմինդայի թենիսի մարզադպրոցի սան Նարե Էլոյանը սեպտեմբերի 1-7-ը Վրաստանի հավաքականի կազմում մասնակցել է Ստամբուլում (Թուրքիա) կայացած ուսումնամարզական հավաքին։

Հուլիսի 19-20-ը Նինոծմինդայի մարզադպրոցի սաները՝ քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ մասնակցել են Թբիլիսիում անցկացված Վրաստանի ազգային լիգայի սիրողական խաղերին։

Հատկանշական էր հատկապես 11-ամյա Նարե Էլոյանի հաջողությունը։ Նա գրավել էր երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Այդ հաջողության շնորհիվ Նարեին ընձեռվել էր հնարավորություն այս տարի մասնակցելու միջազգային մրցաշարի։

Նարե Էլոյանը բազմիցս աչքի է ընկել թենիսի մրցումներում՝ ցուցաբերելով տպավորիչ և գեղեցիկ խաղ։ Իր ակտիվ մասնակցությամբ նա հաճախ է գրավել մրցանակային տեղեր՝ արժանանալով ինչպես մրցավարների, այնպես էլ հանդիսատեսի բարձր գնահատականին։

Հավելենք, որ սեպտեմբերի 18-21-ը Բաթումիում տեղի կունենա սեղանի թենիսի աշխարհի գավաթի երիտասարդական խաղերը, որտեղ իր մասնակցությունը կունենա նաև Նարե Էլոյանը։