
Միջազգային բորսայում ոսկու գինը բարձրացել է մինչև նոր ռեկորդային բարձրակետ։ Այս անգամ մետաղի մեկ ունցիայի արժեքը հասել է 3,612 դոլարի, ինչը տարվա սկզբից ի վեր 44% աճ է, իսկ ամսականում՝ 8%։
Ոսկու գների վերջին աճը պայմանավորված է դոլարի արժեզրկմամբ, ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի պահանջարկի նվազմամբ և աշխարհաքաղաքական ռիսկերի կուտակմամբ։
Բացի այդ, ներդրողները սպասում են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը այս ամիս կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը, իր հերթին, կնպաստի դոլարի արժեզրկմանը և ոսկու գնի աճին դրա նկատմամբ։