Ախալքալաքից Ժաննա Խաչատրյանը Ուսուցչի ազգային մրցանակի հինգ հավակնորդների թվում է

Ախալքալաքից Ժաննա Խաչատրյանը Ուսուցչի ազգային մրցանակի հինգ հավակնորդների թվում է

2025 թվականի «Տարվա լավագույն ուսուցիչ» ազգային մրցանակաբաշխության հինգ եզրափակիչ մասնակիցներն արդեն հայտնի են։ sknews.ge

Այս տարվա «Տարվա լավագույն ուսուցիչ» ազգային մրցանակաբաշխության եզրափակիչի մասնակիցներն են՝

– Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցի քաղաքացիական կրթության և քաղաքացիության ուսուցչուհի Ժանա Խաչատրյան;

– Էլենե Բեթլեմիշվիլի, Գորիի թիվ 3 և թիվ 8 հանրային դպրոցների տարրական դպրոցի ուսուցչուհի;

– Նեստան Կուբլաշվիլի, Թբիլիսիի թիվ 172 հանրային դպրոցի վրաց լեզվի և գրականության ուսուցիչ;

– Մայա Լապիաշվիլի, Դեդոփլիծղարոյի թիվ 1 հանրային դպրոցի աշխարհագրության և քաղաքացիական կրթության ուսուցչուհի։

– Շալվա Մինդաձե, Թբիլիսիի թիվ 70 հանրային դպրոցի պատմության ուսուցիչ։

Այս տարի ուսուցչի ազգային մրցանակի համար մրցույթին մասնակցել է 2455 ուսուցիչ։

Հինգ եզրափակիչ անցած մասնակիցներից մեկը կարժանանա Ուսուցչի ազգային մրցանակին: Հաղթողը կստանա 15,000 լարի մրցանակ:

Տեղեկության համար, Ուսուցչի ազգային մրցանակը Վրաստանում հիմնադրվել է 2017 թվականի մայիսի 13-ին։ Նախաձեռնությունը «Գլոբալ ուսուցչի մրցանակ» համաշխարհային արշավի մի մասն է։ Մրցանակի նպատակն է Վրաստանում մասնագիտության մասսայականացումը, ուսուցչի հեղինակության բարձրացումը, հաջողակ ուսուցիչների բացահայտումը և հանրությանը ներկայացնելը։