
Նեպալի Ջալեշվար բանտից ավելի քան 570 կալանավոր է փախել երկրում մի քանի խոշոր սոցիալական ցանցերի արգելքից հետո սկսված անկարգությունների ֆոնին, հաղորդում է Kathmandu Post-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ավելի վաղ Khabarhub պորտալը հայտնել էր, որ Նեպալի Լալիտպուր քաղաքի բանտից առնվազն 1500 կալանավոր փախել է երկրում տեղի ունեցող անկարգությունների ֆոնին։
«Երեքշաբթի երեկոյան Մահոտարիի Ջալեշվար բանտից փախել է ընդհանուր առմամբ 572 կալանավոր, այն բանից հետո, երբ դրսում և ներսում գտնվող ցուցարարները համատեղ քանդել են բանտի պատը», – գրել է թերթը։
Ոստիկանության տվյալներով՝ ավելի քան 500 անկարգություններ կազմակերպվել են բանտարկյալների հետ՝ պատը քանդելու համար։