
Վրաստանում՝ Աբխազիայում երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրի գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.0 մագնիտուդ։
Նրանց տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գագրա քաղաքից 8 կիլոմետր հյուսիս-արևելք։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 20:56-ին։
Աղբյուրը՝ rustavi2.ge