Բիձինա Իվանիշվիլիի աջակցությամբ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը 2 տարի հետո կվերանորոգվի տեխնիկայի վերջին խոսքով։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը։
Վերանորոգումն արդեն երկու ամիս է սկսվել է։ Ստիպված կլինեն երկու տարի սպասել, բայց դրանից հետո թատերախումբը կունենա թատրոն, որը սարքավորված կլինի տեխնիկայի վերջին խոսքով։ Չի կարելի շնորհակալ չլինել աջակցության համար։ Առավել եւս, որ թատրոնը հայկական համայնքի կենսական օրգաններից է, նկատել է նա։ Մշտապես հյուրախաղեր ունեն թե Վրաստանում, թե արտասահմանում։ «Վերջերս Հունաստանում էինք։ Ամենուրեք մեծ հետաքրքրություն կա մեր հանդեպ, իսկ Թբիլիսիում ՝ կրկնակի։ Դրա համար էլ անգործ նստած չենք։ Մեր խաղացանկում ավելի քան 300 բեմադրություն կա»,- հավելեց Բայանդուրյանը։