
Եվրամիությունը աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վրա: Պաշտոնական Բրյուսելի տվյալներով՝ տնտեսական սահմանափակումների նոր ալիքը ավելի կթուլացնի Կրեմլի ռազմական մեքենան։
Ինչպես պարզվում է, փաստաթուղթը պատրաստ կլինի սեպտեմբերի կեսերին և, եթե այն աջակցվի բոլոր 27 անդամ պետությունների կողմից, ուժի մեջ կմտնի ամսվա վերջին։
Այս անգամ ԵՄ-ն թիրախավորելու է տասնյակ ռուսական բանկեր և Կենտրոնական Ասիայի մի քանի ֆինանսական հաստատություններ: Բացի այդ, պատժամիջոցները կանդրադառնան կրիպտոհարթակների և հարկային համակարգերի վրա, որոնք Պուտինի շրջապատը օգտագործում է ֆինանսական օգուտներ ստանալու համար։
Պատժամիջոցների 19-րդ փաթեթը կներառի նաև այն տնտեսական բացերի լրացումը, որոնք Ռուսաստանը դեռևս ակտիվորեն օգտագործում է լրացուցիչ եկամուտ ստանալու համար: Ինչպես հայտնի է, մինչ այժմ եվրոպական ապահովագրական ընկերություններն իրավունք ունեին ապահովագրել ռուսական «Ռոսնեֆտ»-ի կողմից արտադրված նավթի առաքումները:
Բացի այդ, նոր սահմանափակումների համաձայն՝ Եվրամիությունում արտադրված տեխնոլոգիական արտադրանք գնել ցանկացող բոլոր օտարերկրյա ընկերությունները պետք է ներկայացնեն մանրամասն նկարագրություն, թե որտեղ են վաճառվելու արտադրանքը։ Ինչպես հայտնի է, մինչ օրս եվրոպական տեխնոլոգիական արտադրանքը գնվել է մի շարք երրորդ երկրների կողմից, ապա անմիջապես վաճառվել է ռուսական շուկա, ինչը թույլ է տվել ռուսական բանակին ձեռք բերել ռազմական արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիական բաղադրիչներ։
Աղբյուրը՝ bm.ge