Սողանքի պատճառով կաթվածահար է եղել դեպի Վրաստան-Ռուսաստան սահման երթևեկությունը

Սողանքի պատճառով կաթվածահար է եղել դեպի Վրաստան-Ռուսաստան սահման երթևեկությունը

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի՝ Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել սողանքի պատճառով։ Այս մասին տեղեկատվությունը տարածել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի 109-րդ կմ-ում ուժեղ անձրևից հետո մեծ հողի զանգված է փլուզվել։ Դրա հետ կապված՝ այս հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է», – հայտնել են դեպարտամենտից։

Տեղում սկսվել են մաքրման աշխատանքները։ Սոցիալական ցանցերում օգտատերերը հաղորդում են, որ սահմանին անցակետերի գործունեության հետ կապված խնդիրներ չեն եղել՝ ուղևորներին թույլատրվում է անցնել ինչպես ռուսական այնպես էլ վրացական կողմից։