Իսպանացի տղամարդը ռեկորդակիր դարձավ՝ բարձրակրունկներով հետընթաց վազքում

Իսպանացի տղամարդը ռեկորդակիր դարձավ՝ բարձրակրունկներով հետընթաց վազքում

Իսպանացի ռեկորդակիր և Գինեսի բազմակի ռեկորդակիրը գերազանցել է սեփական ռեկորդը՝ բարձրակրունկ կոշիկներով 100 մետրը հետընթաց վազելով 16,55 վայրկյանում, գրում է UPI-ն:

Քրիստիան Ռոբերտո Լոպես Ռոդրիգեսը գերազանցել է բարձրակրունկ կոշիկներով 100 մետրը հետընթաց վազելու իր սեփական ռեկորդը, որը նա նախկինում սահմանել էր 20,05 վայրկյանում՝ իսպանական La Noche De Los Récords հեռուստաշոուում ելույթ ունենալիս:

Գինեսի ռեկորդների գրքի կանոններով՝ Ռոդրիգեսի կոշիկները պետք է առնվազն 7 սմ կրունկ ունենային։

Ներկայում Ռոդրիգեսը Գինեսի ավելի քան 80 ռեկորդի հեղինակ է, դրանց թվում՝ փայտե սաբոներով ամենաարագ 400 մետրը՝ 1 րոպե 1,38 վայրկյանում, սահնակներով ամենաարագ 100 մետրը՝ 12,10 վայրկյանում, բիլիարդի կին մատի վրա ամենաերկար՝ 5 րոպե 52,30 վայրկյան հավասարակշռություն պահպանելով, ցատկահարթակով ամենաարագ 100 մետրը՝ 29,91 վայրկյանում, գդալի վրա ձուն բերանում պահած՝ ամենաարագ 100 մետրը՝ 17,21 վայրկյանում, լողակներով հետընթաց 50 մետրը՝ 8,82 վայրկյանում և այլն։

Աղբյուրը՝ news.am