Սաթխայի դպրոցի 1989 թվականի շրջանավարտները հանդիպեցին 36 տարի անց

Սաթխայի դպրոցի 1989 թվականի շրջանավարտները հանդիպեցին 36 տարի անց

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում 1988-1989ուս․ տարվա շրջանավարտները հանդիպեցին 36 տարի անց։ 1989 թվականի շրջանավարտները 36 տարվա ընդմիջումից հետո կրկին վերադարձել էին հարազատ կրթօջախ՝ հիշելու մանկության անփոխարինելի տարիները, ուսուցիչների խոսքերը, ընկերների ժպիտներն ու անցած օրերի ջերմությունը։ Ոմանք երկար տարիներ ապրել են արտերկրում, մյուսները մնացել են հայրենի գյուղում՝ շարունակելով կերտել համայնքի կյանքը։

Հանդիպման ընթացքում ներկաները կիսվեցին իրենց անցած կյանքի պատմություններով, դժվարություններով ու հիշարժան պահերով։ Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին իրենց ուսուցիչներին՝ տված գիտելիքի և դաստիարակության համար։ Հնչեցին երգեր և բանաստեղծություններ։ Մասնակիցներից ոմանք չէին թաքցնում հուզմունքը՝ նշելով, որ նման հանդիպումը կյանքի ամենահիշարժան պահերից մեկն է։

Հանդիպմանը ներկա էր դասղեկ Ռազմիկ Էլբակյանը։ Առաջին դասղեկը եղել է Սիրանուշ Խաչատրյանը։

Հավաքվածները միասին հարգեցին կյանքից հեռացած ուսուցիչների ու վաղամեռիկ դասընկերոջ՝ Արարատ Սանոսյանի հիշատակը։

Տեսանյութ