Սեպտեմբերի 22-ին երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Նինոծմինդա-Սաթխա ավտոճանապարհին ՎԱԶ 21 07 ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, բախվել է ավանակի սայլին:
Բախման արդյունքում տեղում մահացել է սայլի վրա գտնվող 1954 թ. թվականին ծնված Նինոծմինդա քաղաքի բնակիչ Կ. Մուրադյանը:
Վրաերթ կատարած ավտոմեքենայի ղեկին է գտնվել Մեծ Արագյալ գյուղի բնակիչ 1962թ. ծնված Ռ. Ծառուկյանը:
Ավտոպատահարի վայրում են աշխատում Վրաստանի Ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության փորձագետները:
Նյութը պատրաստեց Գարուշ Արզումանյանը