Ռուսական անօդաչու թռչող սարքը վնասել է բնակելի շենք Լեհաստանում

Ռուսական անօդաչու թռչող սարքը վնասել է բնակելի շենք Լեհաստանում

Ռուսական անօդաչու թռչող սարքը վնասել է բնակելի շենք Լեհաստանում, հաղորդում են լեհական լրատվամիջոցները։

Polsat News-ի փոխանցմամբ՝ ռուսական անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են Լյուբլինի վոյեվոդության Վիրիկի գյուղում՝ վնասելով տան տանիքը և մեքենան։

Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Տեղացիների խոսքով՝ նրանք լսել են պայթյունի ձայն և տեսել լեհական կործանիչներ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի վրա, որի ընթացքում ռուսական անօդաչու թռչող սարքերը ներխուժել են Լեհաստանի օդային տարածք։

Աղբյուրը՝ interpressnews.ge