Սեպտեմբերի 21-ին ժամը 18:00-ին ավարտվեց կուսակցությունների մեծամասնական և համամասնական պատգամավորների, ինչպես նաև քաղաքապետերի թեկնածուների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար հայտերի ներկայացման վերջին ժամկետը:
Սեպտեմբերի 21-ի տվյալներով Նինոծմինդայի թիվ 41 տարածքային ընտրական հանձնաժողովում ընտրությունների մասնակցության հայտ են ներկայացրել 7 կուսակցություն և Նինեծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի 5 թեկնածու:
Քաղաքապետի 5 թեկնածուներն են Անիվարդ Մոսոյանը «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից, Մամիկոն Սահակյանը «Ժողովրդավարական շարժում – Ազատ Վրաստան» կուսակցությունից, Գրիգոր (Լյովա) Մխիթարյանը «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից, Արայիկ Բդոյանը «Բաքրաձե, Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» կուսակցությունից, և Անդրանիկ Ղարսլյանը որպես նախաձեռնող խումբ:
Գրանցված 7 կուսակցություններն են`
«Վրացական երազանք– Ժողեվրդավարական Վրաստան” կուսակցությունը 41 համարի ներքո,
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը 5 համարի ներքո, «Դմիտրի Լորթքիփանիձե, Կախա Կուկավա-Ժողովրդավարական շարժում-Ազատ Վրաստան» կուսակցությունը 3 համարի ներքո, «Գիորգի Վաշաձե-Նոր Վրաստանի միավորում» կուսակցությունը 27 համարի ներքո, «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» կուսակցությունը 2 համարի ներքո, «Դավիթ Թարխան– Մոուրավի, Իրմա Ինաշվիլի- Վրասանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը 8 համարի ներքո, «Ազատություն– Զվիադ Գամսախուրդիայի ուղի» –քաղաքական շարժումը 31 համարի ներքո:
Նինոծմինդայի մունիցիպալիտետն ունի 10 համայնք: Նինոծմինդա քաղաքը սակրեբուլոյում ներկայացնելու են երկու պատգամավորներ, իսկ թեկնածության հայտ են ներկայացրել 4-ը: Նրանք են՝ Ոսկան Էլոյանը և Վաղինակ Արզումանյանը «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից, Վարազադատ Արզումանյանը և Իլյա Մոսոյանը «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» կուսակցությունից:
Գանձայի գյուղական համայնքից սակրեբուլոյի պատգամավոր ընտրվելու համար հայտադիմում է ներկայացրել Դավիթ Դուրգարյանը «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից և Խոսրով Մոսոյանը «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» կուսակցությունից:
Գոնդուրայի գյուղական համայնքից սակրեբուլոյի պատգամավոր ընտրվելու համար գրանցվել են Գրիգորի Շամիլյանը «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից, Խաչատուր Մարգարյանը «Դավիթ Թարխան– Մոուրավի, Իրմա Ինաշվիլի- Վրասանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից և Գագիկ Պոդողլյանը «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» կուսակցությունից:
Գորելովկայի համայնքից սակրեբուլոյի պատգամավոր ընտրվելու հայտ են ներկայացրել Ասքանազ Մարկոսյանը «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից և Ժորա Մոսոյանը «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» կուսակցությունից:
Խանչալիի համայնքից սակրեբուլոյի պատգամավոր ընտրվելու համար հայտ են ներկայացրել Սերգեյ Ադումյանը
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից և Արմենուհի Մղդեսյանը «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» կուսակցությունից:
Հեշտիայի գյուղական համայնքից սակրեբուլոյի պատգամավոր ընտրվելու համար հայտ են ներկայացրել Սամվել Դարբինյանը «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից և Արտաշ Ղազարյանը «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» կուսակցությունից:
Սաթխայի գյուղական համայնքից սակրեբուլոյի պատգամավոր ընտրվելու հայտ են ներկայացրել Հովհաննես Մնդլյանը՝ որպես նախաձեռնող խումբ, Մկրտիչ Նանայանը «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից և Վաչագան Խոդերյանը «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» կուսակցությունից:
Խուրգումոյի գյուղական համայնքից սակրեբուլոյի պատգամավոր ընտրվելու համար հայտ են ներկայացրել Վալերի Բեզոյանը «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից և Հրաչիկ Մզիկյանը «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» կուսակցությունից:
Փոկայի գյուղական համայնքից սակրեբուլոյի պատգամավոր ընտրվելու համար հայտ են ներկայացրել Գեորգի Չափանյանը «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից, Վարուժան Կույումչյանը «Գիորգի Վաշաձե-Նոր Վրաստանի միավորում» կուսակցությունից և Սեդրակ Մղդեսյանը «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» կուսակցությունից:
Ջիգրաշենի գյուղական համայնքից սակրեբուլոյիպատգամավոր ընտրվելու համար հայտ են ներկայացրել Անդրանիկ Կարապետյանը «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից:
Հոկտեմբերի 21-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ բնակիչները բացի սակրեբուլոյի պատգամավորներից ընտրելու են նաև քաղաքապետ: Վերջինիս ընտրելու են Նինոծմինդա քաղաքի բնակիչներից բացի նաև գյուղերի բնակիչները: Սեպտեմբերի 20-ից բոլոր ընտրատեղամասերի պատերին փակցված են ընտրողների ցուցակները: Ցանկացողները կարող են գնալ այնտեղ և ծանոթանալ ցուցակների հետ:
Մանրամասների մասին զրուցեցինք թիվ 41 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի հետ.
Անահիտ Զալալյան