
Չինացի գիտնականները, ԱՄՆ-ի հետազոտողների հետ համատեղ, առաջին անգամ հաստատել են Մարսի վրա պինդ միջուկի առկայությունը, որի շառավիղը 600 կիլոմետր է, գրում է չինական «Գլոբալ Թայմս» թերթը։
Հետազոտողները վերլուծել են մոլորակի վրա տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ տվյալները և բացահայտել են մոլորակի միջուկով անցած սեյսմիկ փուլերը։
Ալիքների արագության տարբերությունները ցույց են տալիս, որ միջուկը բաղկացած է մի քանի մակարդակներից՝ արտաքին հեղուկ միջուկ և պինդ ներքին միջուկ։