Վարդանյանների ընտանիքի բարեգործական նախաձեռնությունները

Վարդանյանների ընտանիքի բարեգործական նախաձեռնությունները

Սիլվա Վարդանյանը արմատներով Հեշտիա գյուղից է։ Ծնվել ու մեծացել է Նինոծմինդայում, դպրոցական կրթությունը ստացել է տեղի ուսումնական հաստատությունում։ Բարձրագույն կրթությունը շարունակել է Թբիլիսիում։ Տիրապետում է հայերեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։ Ներկայումս Սիլվա Վարդանյանը բնակվում է Սոչիում։

Սիլվա Վարդանյանը և նրա ամուսինը՝ Թումաս Վարդանյանը, վերջին տարիներին բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններ են իրականացրել ինչպես Հեշտիա գյուղում, այնպես էլ Հայաստանում։

«Ինչպե՞ս որոշեցինք, մինչ զբաղված էինք աշխատանքով, երեխաներ մեծացնելով և այլնով, ժամանակ չունեինք մեր հայրենիք գալու։ Մենք արդեն հայրենիք եկանք, երբ հաշվի առանք, որ արդեն ազատ ենք աշխատանքից և ամեն ինչից, արդեն հասուն մարդիկ ենք և կարող ենք մեզ թույլ տալ հոգ տանել մեր հայրենիքի մասին, բարի գործեր անել»,– նշում է Սիլվա Վարդանյանը։

Վարդանյանների կատարած բարեգործությունը գնահատում են շատերը և ասում են, որ աշխարհին միշտ պետք են մարդիկ, որոնք չեն մտածում միայն իրենց մասին, այլ պատրաստ են օգնել ուրիշներին։

Մանրամասները տեսանյութում

Նշենք, որ սեպտեմբերի 8-ին Հեշտիա գյուղում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված նոր խաչքարի օծմանը։

Խաչքարը կանգնեցվել է Վարդանյանների ընտանիքի կողմից՝ ի հիշատակ Մերգելոս և Ջուլիետա Վարդանյանների։

Խաչքարի և դրա շուրջ ստեղծվող այգու նախաձեռնությունն ու ամբողջական ֆինանսավորումը իրականացվել են Հեշտիա գյուղի բարերար և բարեգործ Թումաս Վարդանյանի կողմից՝ նպատակ ունենալով հավերժացնել իր ծնողների հիշատակը՝ համայնքի համար կարևոր և օգտակար ծրագրի միջոցով։

Նոր խաչքար օծվեց Հեշտիա գյուղում