
Վրաստանում սեպտեմբերի 15-ից կմեկնարկի նոր ուսումնական տարին։ Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցված են 273 առաջին դասարանցիներ, իսկ հարևան Ախալքալաքի մունիցիպալիտետում հաճախելու է 534 առաջին դասարանցի։ Այս մասին հայտնում են Նինոծմինդայի և Ախալքալաքի Ռեսուրս կենտրոններից։
Նշենք, որ այս տարի անցած տարվա համեմատ ավելի քիչ են աշակերտները, անցած տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում դպրոց են հաճախել 300 առաջին դասարանցիներ։
Որոշ դպրոցներում էլ 1, կամ 2 աշակերտ է հաճախում՝
Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ փոփոխվել է Վրաստանի «Հանրակրթության մասին» օրենքը, ըստ որի մինչև նոյեմբերի 1-ը 6 տարին լրացած երեխաները կարող են 2025-2026 ուստարում ընդունվել առաջին դասարան։