Թբիլիսիի քաղաքապետարանը մտադիր է կենդանաբանական այգին տեղափոխել այլ տարածք

Թբիլիսիի քաղաքապետարանը մտադիր է կենդանաբանական այգին տեղափոխել այլ տարածք

Թբիլիսիի քաղաքապետարանը մտադիր է կենդանաբանական այգին արագացված տեմպերով Կոստավա փողոցից տեղափոխել Թբիլիսիի ծովի տարածք։

Այս մտադրության մասին հայտարարել է փոխքաղաքապետ Անդրիա Բասիլաիան։ Նրա խոսքով՝ գործող կենդանաբանական այգու տարածքում կկառուցվի այգի, որը կմիացվի «Մզիուրի» այգուն։

«Մենք ցանկանում ենք հին, գործող կենդանաբանական այգու տարածքում կառուցել նոր այգի, որը կմիացվի «Մզիուրի» այգուն համապատասխան կամուրջներով կամ թունելներով, և մենք կստանանք միասնական այգի, որը կմիացնի Վակե և Սաբուրթալո շրջանները։

Ընդհանուր առմամբ, նախագիծը կընդգրկի մինչև 25 հեկտար տարածք», — ասել է Բասիլաիան։

Հիշեցնենք. Թբիլիսիում 2015 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը հորդառատ անձրևից հեղեղվել էր Վերե գետը, ավերվել էին բնակելի տներ, այդ թվում` Թբիլիսիի կենդանաբանական այգին. ջրհեղեղը սպանել էր կենդանաբանական այգու տասնյակ կենդանիների։