
Սեպտեմբերի 23-ին Նինոծմինդա քաղաքի մարզական համալիրում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի 11-րդ մրցաշարը:
Թվով 11-րդ ազատ ոճի մրցաշարին մասնակցում են 270 ըմբիշներ Վրաստանի տարբեր շրջաններից և Հայաստանից: Մրցաշարի բացման արարողությանը ներկա էր Վրաստանի Ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Կրձելաշվիլին:
Մրցաշարը արդեն 11-րդ անգամ կազմակերպում է ծնունդով Սաթխա գյուղից մեր հայրենակիցը՝ Արշալույս Խնկոյանը, ով այժմ ապրում է Ռուսաստանում: Մրցաշարի կազմակերպմանը աջակցել է նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մշակույթի և սպորտի բաժինը:
Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 24-ին: Հաղթողները կպարգևատրվեն հուշանվերներով և գավաթներով:
Մանրամասների մասին զրուցեցինք մրցաշարի կազմակերպիչ Արշալույս Խնկոյանի հետ.
Գարուշ Արզումանյան