
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) Ուկրաինային կհատկացնի լրացուցիչ 40 միլիոն եվրո մարդասիրական ֆինանսավորում, մասնավորապես՝ ձմեռային ժամանակահատվածում նրա ենթակառուցվածքներին աջակցելու համար: Այս մասին ասվում է հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
«ԵՄ մարդասիրական գործընկերները կվերանորոգեն վնասված տները և կենտրոնները տեղահանված անձանց համար։ Ֆինանսավորումը կներառի դրամական օգնություն, ջեռուցման սարքեր և արտակարգ ջեռուցման կետեր: Հատուկ ուշադրություն կդարձվի խոցելի խմբերին, ինչպիսիք են՝ տարեցները, երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք և տեղահանված ընտանիքները», – ասվում է փաստաթղթում:
Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով ուղարկել է ավելի քան 156 հազար տոննա մարդասիրական օգնություն, նշվում է հայտարարության մեջ։
Աղբյուրը՝ armlur.am