
Կամչատկայի թերակղզու ափերի մոտ 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան ցունամիների նախազգուշացման կենտրոնին։
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 39.5 կմ խորության վրա, և ցունամիի սպառնալիք չկա։
Գերմանական երկրաբանական հետազոտությունների կենտրոնը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 7.1։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ ցունամիի նախազգուշացում չի տրվել։
Աղբյուրը՝ interpressnews.ge

