
ԱՄՆ-ն ապրում է քաղաքական բռնության ալիքի մեջ, որը հասել է ամենաբարձր մակարդակին 1960-ականներից ի վեր: Վերջին հինգ տարիների ընթացքում քաղաքական գործիչների մահափորձերի և սպանությունների ռեկորդային քանակ է գրանցվել, ինչը տագնապալի ազդանշան է ամերիկյան ժողովրդավարության համար: Այս մասին գրում Է Bloomberg-ը։
Պարբերականի անցկացրած վերլուծությունը ցույց է տվել, որ 2021 թվականի սկզբից ի վեր տեղի է ունեցել քաղաքական գործիչների հինգ մահափորձ կամ սպանություն, այդ թվում՝ 2024 թվականին նախագահի այն ժամանակվա թեկնածու Դոնալդ Թրամփի վրա երկու հարձակում։ Այս վիճակագրությունը հատկապես կարևոր է Յուտայում պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի վերջին սպանության ֆոնին:
Վերլուծաբաններ Ուելչը և Կվիկը իրենց ուսումնասիրության մեջ նշում են, որ չնայած այս երևույթի պատճառները պարզ չեն, դրա աճին նպաստող հիմնական գործոնը «քաղաքական բևեռացման ուժեղացումն է»:
«Քաղաքական բռնությունը առողջ ժողովրդավարության հակաթեզն է», – նշել են վերլուծաբանները:
Համաձայն Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Voteview ինստիտուտի տվյալների՝ Կոնգրեսում Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների միջև գաղափարական հեռավորությունը զգալիորեն աճել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
Աղբյուրը՝ auroranews.am