
2025 թվականի հուլիսին Թբիլիսիում վաճառվել է 3647 բնակարան, ինչը տարեկան 5.1% աճ է։ Այս մասին տեղեկանում ենք Galt & Taggart-ի ուսումնասիրությունից։
Վերլուծության համաձայն՝ ընդհանուր թվից 1755 բնակարան վաճառվել է առաջնային շուկայում, իսկ 1892 բնակարան՝ երկրորդային շուկայում։
Ինչ վերաբերում է գնին, մեկ քառակուսի մետրի միջին գինը կազմել է 1340 ԱՄՆ դոլար, ինչը տարեկան 3.24% աճ է. նախորդ տարի այն կազմել է 1298 ԱՄՆ դոլար։
Վարձակալության գինը նվազել է և կազմել է 9.5 ԱՄՆ դոլար մեկ քառակուսի մետրի համար, մինչդեռ նախորդ տարվա հուլիսին այն կազմել է 9.9 ԱՄՆ դոլար։
Աղբյուրը՝ bpn.ge