ՆԱՏՕ-ի երկրները պետք է դադարեցնեն ռուսական նավթ գնելը. Թրամփ

ՆԱՏՕ-ի երկրները պետք է դադարեցնեն ռուսական նավթ գնելը. Թրամփ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է դադարեցնեն ռուսական նավթ գնելը։

«Եթե ՆԱՏՕ-ն աներ այն, ինչ ես ասում էի, պատերազմը արագ կավարտվի։ Ամեն դեպքում, ես պատրաստ եմ սկսել, երբ դուք պատրաստ լինեք։ Պարզապես ասեք ինձ՝ ե՞րբ», – գրել է ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցում։

Թրամփը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին Չինաստանի նկատմամբ սահմանել 50-100% մաքսատուրքեր։ Նրա խոսքով՝ սա մեծ դեր կխաղա ուկրաինական հակամարտության ավարտի գործում։ Այս միջոցառումները կվերացվեն ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, հավելել է նա։