
Այսօր` սեպտեմբերի 15-ին, Վրաստանում մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Այս ժամանակաշրջանը ենթադրում է նոր դասացուցակներ, դասընթացներ, ուսուցիչների հետ ծանոթություն և նոր գիտելիքներ ստանալու շրջան:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցները մեծ խանդավառությամբ այսօր ընդունեցին աշակերտներին և առաջին դասարանցիներին։
Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցը այս տարի ունի 23 առաջին դասարանցի, թիվ 2 դպրոցը՝ 20, իսկ թիվ 3 դպրոցը՝ 13 աշակերտ։
Դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանը, շնորհավորեց բոլոր առաջին դասարանցիներին՝ ցանկանալով կապույտ երկինք։ Նա նաև շնորհավորեց բոլոր ուսուցիչներին ուսումնական տարվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ։
Մանրամասները աուդիոնյութում․
Նշենք, որ այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում հայտագրված են ընդհանուր հաշվով 273 առաջին դասարանցիներ, որոշ դպրոցներում էլ 1, կամ 2 աշակերտ է հաճախում՝
Հարևան Ախալքալաքի մունիցիպալիտետում դպրոց է հաճախել 534 առաջին դասարանցի։
Տեսանյութ․
Ֆոտոշարք Նինոծմինդայի թիվ 1, թիվ 2, թիվ 3 դպրոցներից․