
Մանկուց սիրեց ասեղն ու թելը։ Գյումրիում ստացած ուսումն էլ ճանապարհեց դեպի վարպետություն։ Թելի նման երկար ճանապարհը նրան բերեց գյուղ ու կարի մեքենայի բռնակը ձեռքում սկսվեց սիրելի գործը։
Ասյա Չախոյան-Բրոյանը ծնվել է 1962 թվականին Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում, որտեղ էլ ապրում է մինչ այժմ։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ Տարրական և միջին կրթությունից հետո, 9-րդ դասարանից շարունակելով ուսումը, տեղափոխվել է Գյումրի։ Գյումրիում մասնագիտացել է դերձակության մեջ՝ ընտրելով մի գործ, որը մանկուց արդեն իր սրտով էր։
Ուսումը ավարտելուց հետո Ասյան վերադարձել է հայրենի գյուղ։ Իր աշխատանքային ուղին շարունակել է թե՛ Սաթխայում, և թե՛ Նինոծմինդայի ֆաբրիկաներում՝ որպես դերձակ։ Աշխատանքում նա ոչ միայն ձեռք է բերել փորձ և վարպետություն, այլև միշտ փոխանցել է իր մասնագիտական սիրո ու նվիրումի ուժը շրջապատին։
Ինչպես պատմում է Ասյա Չախոյանը, կար ու ձևի հանդեպ սերը ծնվել է դեռ մանկուց, այս արհեստը ոչ միայն աշխատանք է, այլև կյանք։ Կարելի է ասել՝ փոխանցվել է սերնդից սերունդ, քանի որ թե՛ հայրը, թե՛ մայրը և տատիկը նույնպես զբաղվել են կար ու ձևով։
Այսօր էլ նա գյուղում ճանաչված է իր վարպետությամբ ու նվիրվածությամբ։
Մանրամասները տեսանյութում՝