
Սեպտեմբերի 4-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում նշվեց Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի տոնը:
20-րդ դարի բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանը ծնվել է 1947թ. Հեշտիա գյուղում: Նա 15 գրքերի հեղինակ էր: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն և գերմաներեն:
Այս տարի բանաստեղծի ևս մի գիրք կտպագրվի: Սեպտեմբերի 4-ին բանաստեղծի հարազատները, ընկերներն ու մտավորականության ներկայացուցիչները հավաքվել էին Հեշտիայում՝ հարգանքի տուրք մատուցելու բանաստեղծին: Տոնակատարությունը սկսվեց Հեշտիա գյուղի եկեղեցում մատուցված սուրբ պատարագով: Այնուհետև բանաստեղծի հարազատներն ու տոնի մասնակիցները այցելեցին նրա գերեզման և տուն-թանգարան:Բացի այդ Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անունը կրող դպրոցում և գյուղի Մշակույթի տանը անցկացվեցին տոնական միջոցառումներ, որտեղ ելույթներով հանդես եկան Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնի սաներն ու երգիչներ Արմեն Մկոյանն ու Թելման Շիրինյանը:
Նյութը պատրաստեց Բորիս Ղարսլյանը