
Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Ազատ ոճի ըմբշամարտի 11-րդ մրցաշարի փակման արարողությունը, որը մեկնարկել էր սեպտեմբերի 23-ին: .
Ավանդական դարձած ազատ ոճի մրցաշարին մասնակցում էին 270 ըմբիշներ Վրաստանի տարբեր շրջաններից և Հայաստանից: Մրցաշարը արդեն 11-րդ անգամ կազմակերպում է ծնունդով Սաթխա գյուղից մեր հայրենակիցը՝ Արշալույս Խնկոյանը, ով այժմ ապրում է Ռուսաստանում: Մրցաշարի կազմակերպմանը աջակցել է նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մշակույթի և սպորտի բաժինը:
Մրցաշարում խաղարկվել է մեդալների 19 հավաքածու 19 քաշային կարգերի համար: Թիմային մակարդակով մեդալների քանակով առաջին հորիզոնականը զբաղեցրել են Ամբրոլաուրի քաղաքի ըմբիշները: Իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Հայաստանի Գյումրի և Վանաձոր քաղաքների ըմբիշները: Հաղթողները պարգևատրվեցին հուշանվերներով, գավաթներով և դիպլոմներով:
Գարուշ Արզումանյան