Անչափահասին ծեծելու համար հետաքննություն է սկսվել

Անչափահասին ծեծելու համար հետաքննություն է սկսվել

Օրեր առաջ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հիման վրա, որտեղ երևում է, թե ինչպես է մի կին ծեծում անչափահասի, սկսվել է հետաքննություն:

Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ` հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի (բռնություն) 1-ին մասի առաջին կետի համաձայն։

Հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ հանրային աշխատանքով՝ 180-ից 240 ժամ ժամկետով, կամ մինչև երկու տարի ազատազրկմամբ։aliq.ge