Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ՄԹ-ում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը կանչվել է ԱԳՆ՝ Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքի ենթադրյալ խախտումների պատճառով։

«Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածքի զգալի և աննախադեպ խախտման կապակցությամբ », – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Նշվում է, որ խոսքը Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքի ենթադրյալ խախտումների մասին է։