Հյուսիսային Օսիան արտակարգ դրություն է հայտարարելու բեռնատարների պատճառով. ինչպիսի՞ն է իրավիճակը Լարսիում

Հյուսիսային Օսիան նախատեսում է արտակարգ դրություն հայտարարել հանրապետության տարածքում կուտակված բեռնատարների ռեկորդային քանակի պատճառով: Այս մասին հայտարարել է տարածաշրջանի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ»-ը:

Տոմաևի խոսքով՝ այս պահին Վլադիկավկազը և Թբիլիսին կապող հիմնական տրանսպորտային միջանցքում Զեմո Լարսի անցակետով անցնելու համար էլեկտրոնային հերթում գրանցված մինչև 2,5 հազար տարանցիկ մեքենա է հավաքվել: Դրանցից մոտ 900 բեռնատար սպասում է իր հերթին անմիջապես Հյուսիսային Օսիայի տարածքում, իսկ 530 միավորը կայանված է հատուկ կազմակերպված կայանատեղիներում:

«Մենք նպատակահարմար ենք համարում անցկացնել հատուկ հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ որոշում կկայացվի արտակարգ դրություն մտցնելու մասին՝ կուտակված բեռնատարները վերահսկելու և Հյուսիսային Օսիայի տարածքում տեղադրելու նպատակով։ Արտակարգ դրությունը կշարունակվի մինչև իրավիճակի նորմալացումը», – հայտարարում է Իրբեկ Տոմաևը։