«ՀԱՅԿ» պարային ստուդիան կազմակերպել էր համերգ

«ՀԱՅԿ» պարային ստուդիան կազմակերպել էր համերգ

Սեպտեմբերի 14-ին Նինոծմինդայի մշակույթի տան առջև տեղի ունեցավ համերգ, որը կազմակերպել էր «ՀԱՅԿ ՊԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԴԻԱՆ»։ Համերգը բացօթյա էր և հասանելի քաղաքացիների համար։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ինչպես հայկական, այնպես էլ վրացական ավանդական պարեր, ինչպես նաև միջազգային ժամանակակից պարային համարներ։

Նշենք, որ ստուդիայի պարուսույցները՝ Զեփյուռ Ղարսլյանը և Աղավնի Արզումանյանն է։

«Մենք աշխատում ենք 5 տարի և ունենք աշակերտների 5 խումբ։ Ընդհանուր առմամբ ունենք 90 աշակերտ։ Մենք դասավանդում ենք հայկական, վրացական, ուկրաինական, ռուսական և այլ պարեր։ Բացի ավանդական պարերից, մենք դասավանդում ենք նաև ժամանակակից պարեր։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորին՝ ծնողներին և հյուրերին, ովքեր այսօր ներկա են մեր միջոցառմանը», – ասում է Զեփյուռ Ղարսլյանը։