Սեպտեմբերի 18-20-ը Վրաստանում սպասվում են անձրևներ, կարկուտ, փոթորիկներ ծովում և սողանքների աճ լեռնային շրջաններում

Սեպտեմբերի 18-20-ը Վրաստանում սպասվում են անձրևներ, կարկուտ, փոթորիկներ ծովում և սողանքների աճ լեռնային շրջաններում

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչության համար առաջիկա օրերին եղանակային տեղեկատվություն է հրապարակել։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ սեպտեմբերի 18-ի վերջից մինչև սեպտեմբերի 20-ի երկրորդ կեսը Վրաստանում սպասվում են անձրևներ, որոշ վայրերում՝ ուժեղ, հնարավոր են ամպրոպներ, կարկուտ, ուժեղ քամիներ և ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ։

«Սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի ջրհեղեղների, իսկ բլրոտ և լեռնային շրջաններում՝ սողանքների և սելավների առաջացման և ակտիվացման (վտանգի մակարդակ՝ միջին)», – իր տեղեկատվության մեջ նշել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։