
Հուլիսի 5-ին Սաթխա գյուղում էլեկտրոտեխնիկայի զանգվածային վնասում էր արձանագրվել էլեկտրոմատակարարման խափանումների պատճառով։ Այս մասին NOR ռադիոկայանը հրապարակում էր արել հիմնվելով բնակիչների ահազանգին։
Բնակիչների խնդրանքով դիմել էինք Սամցխե-Ջավախեթիի հասարակության հետ կապերի ղեկավար Զուրաբ Լոմիձեին, իսկ վերջինս ծանոթանալով իրավիճակին, մեզ պատասխանել էր․
«Բնակիչները պետք է գնան «Energo Pro Georgia» ընկերության Նինոծմինդայի գրասենյակ, գրեն դիմում, ցույց տան ապացույց, որից հետո մեր աշխատողները կգնան կստուգեն, ու եթե կրած վնասը էներգոբաշխիչ ընկերության մեղքով է, ուրեմն կփոխհատուցվի»։
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, NOR ռադիոկայանը տեղեկացավ, որ տուժած բնակիչների փոխհատուցումը արդեն սկսվել է: Բնակիչները այն կարող են ստանալ բանկից, գումարը փոխանցվում է տուժողի տրամադրած հաշվեհամարին։

