4 երեխաների 29-ամյա մայրը հանկարծամահ է եղել Սիղնաղիում

4 երեխաների 29-ամյա մայրը հանկարծամահ է եղել Սիղնաղիում

Սիղնաղիի մունիցիպալիտետում 29-ամյա կին հանկարծամահ է եղել։ Մահացածը 4 երեխա ունի։

Դեպքը տեղի է ունեցել այսօր Սաքոբո գյուղում։ Տեղացիների խոսքով՝ մահացած կնոջը հայտնաբերել են նրա անչափահաս երեխաները։ «Նրան ոչինչ չէր անհանգստացնում։ Երեկոյան նա հեռախոսով էր խոսում, իսկ հետո բոլորը գնացել են քնելու։ Առավոտյան երեխաները տեսել են նրան և վազել հարևանների մոտ՝ ասելով. «Մենք չենք կարող արթնացնել մեր մորը»։ Նա չորս երեխաների՝ երկու աղջկա և երկու տղայի մայր է։

Նրանք ասել են, որ նրա մոտ արյան մակարդուկ է առաջացել։ Այս պատմությունն այնքան անսպասելի և ցնցող է, որ մենք նույնիսկ չգիտենք՝ ինչ ասենք», – ասում են հարազատները։
Ըստ Primetime-ի՝ ընտանիքի անդամները հրաժարվել են դիահերձում կատարել՝ մահվան պատճառը պարզելու համար։