Նինոծմինդա քաղաքի Երևանյան փողոցում կոյուղու հորանցքները մեկ տարուց ավելի բաց վիճակում են:
Փողոցի բնակիչները բողոքում են, որ տևական ժամանակ է այս խնդիրը լուծում չի ստանում: Մարդիկ, չնկատելով բաց հորանցքը, կարող են ընկնել նրա մեջ: Բաց հորանցքները վտանգավոր են ոչ միայն հետիոտնի, այլ նաև` ավտոմեքենաների համար:
Հիշեցնենք, որ 2016 թ. “Ջավախք Ավտո-Գզա” ընկերությունը ասֆալտապատել է այս փողոցը` ջարդված հորանցքները այդպես էլ թողնելով բաց վիճակում:
Դեռևս հայտնի չէ, թե երբ լուծում կստանա այս խնդիր:
Ռադիո Նորը հետևում է իրադարձությունների զարգացմանը:
Բորիս Ղարսլյան