
NOR ռադիոկայանը սեպտեմբերի 11-ին պաշտոնական նամակով դիմել էր Նինոծմինդայի ՇԸՀ-ի նախագահ Սեյրան Կյուրեղյանին՝ պարզելու համար, թե արդյոք դպրոցի վթարային շենքի օգտագործումը ընտրությունների օրը անվտանգ է լինելու ընտրողների, հանձնաժողովի անդամների և մյուս բոլոր մասնակիցների համար: Պատասխան նամակում Նինոծմինդայի ՇԸՀ-ի նախագահ Սեյրան Կյուրեղյանը պատասխանում է․
«Ի պատասխան ձեր այս տարվա սեպտեմբերի 11-ի նամակի, տեղեկացնում ենք ձեզ, որ N41 Նինոծմինդայի շրջանային ընտրական հանձնաժողովի ղեկավարը և անդամները զննել են Ժդանովական գյուղի դպրոցի շենքը։
Շենքը համապատասխանում է մունիցիպալիտետի ներկայացուցչական մարմնի՝ Սակրեբուլոյի և տեղամասային ընտրական հանձնաժողովի գործունեության պահանջներին՝ ինքնակառավարվող քաղաքի/ինքնակառավարվող համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրությունների համար»։
Հիշեցնենք, որ շենքը 2024 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ուսումնական տարվա մեկնարկից 8 օր անց հայտարարվել է վթարային և փակ է դպրոցականների համար։ Այնուհետև աշակերտները հաճախում էին Սամեբայի հանրային դպրոց, սակայն 2025 թվականի հունվարի 15-ին արդեն Ժդանովականի հանրային դպրոցի աշակերտները տեղափոխվել էին գյուղ՝ դասերը գյուղում շարունակելու համար։ Դասերը շարունակվում են վարձակալված տներում առ այսօր։