Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի մոտակայքում տևական ժամանակ է աղբ էր կուտակված, որը Կոմունալ ծառայության աշխատակիցները հրաժարվում էին մաքրել:
Դպրոցի տնօրինությունը և աշակերտների ծնողները որոշեցին անձամբ մաքրել դպրոցի բակում կուտակված աղբը: Ծնողներից մեծ օգնություն ցուցաբերեց հատկապես Արարատ Բդոյանը:
Տնօրեն Տիգրան Պողոսյանի խոսքով` աղբը կուտակվել էր դպրոցի մոտակայքում ապրող բնակիչների մեղքով, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կոմունալ ծառայությունը հրաժարվել էր մաքրել աղբը, քանի որ այն գտնվում էր դպրոցի տարածքում:
Մանրամասները լսեք թիվ 1 դպրոցի տնօրեն Տիգրան Պողոսյանի հետ մեր զրույցում.
Նյութը պատրաստեց Գարուշ Արզումանյանը