Անօրինական ալկոհոլային խմիչքներ արտադրող գործարան Շիդա Քարթլիում

Անօրինական ալկոհոլային խմիչքներ արտադրող գործարան Շիդա Քարթլիում

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հաղորդել է, որ Շիդա Քարթլիում կնքվել է ալկոհոլային խմիչքներ արտադրող ժամանակավոր գործարան, որտեղ կեղծվել է հայտնի արտասահմանյան և վրացական ապրանքանիշերի արտադրանք։ aliq.ge

Նախարարության անցկացրած ճեպազրույցում հայտնել են, որ այս անօրինական գործարանը գործել է տարիներ շարունակ, և բացահայտումից հետո առգրավվել են ավելի քան 75 հազար շիշ խմիչք և 318 հազար տուփ ակցիզային ծխախոտ։

Ձերբակալվել է 7 մարդ։

Գործարանն արտադրում էր այնպիսի հայտնի ապրանքանիշերի խմիչքներ, ինչպիսիք են Chivas Regal-ը, Grey Goose-ը, Belvedere-ն, Beluga-ն և այլն։

Քննչական ծառայությունը հայտնել է, որ առգրավվել են մեծ քանակությամբ շշեր, խցաններ, պիտակներ և փաթեթավորման նյութեր, իսկ ցիստեռնի մեջ հայտնաբերվել են արտադրության համար պատրաստված ալկոհոլային խմիչքներ։