
Թբիլիսիում Շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը հաղթել է Դին Լիրենին՝ նվաճելով աշխարհի գավաթը։
Գրոսմայստերների 4 հանդիպումը եզրափակչում, մինչև թայ-բրեյքը, ավարտվել էին ոչ ոքի:
Արոնյանն ու Լիրենը՝ անցնելով եզրափակիչ, ապահովել էին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կայանալիք մրցաշարին մասնակցությունը։