Սպանդարյան փողոցի ջրագծի աշխատանքները մնացել են կիսատ՝ խոչընդոտելով երթևեկությանը

Սպանդարյան փողոցի ջրագծի աշխատանքները մնացել են կիսատ՝ խոչընդոտելով երթևեկությանը

Սեպտեմբերի 10-ին Նինոծմինդայի Սպանդարյան փողոցում մեկնարկել էին ջրագծի վերափոխման աշխատանքները, որոնք մինչ օրս լիարժեք չեն ավարտվել։

10.09.2025

Ճանապարհը ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում, ջրագծի աշխատանքների ընթացքում բացված փոսերը չեն լցվել, տարածքը լիարժեք չի բարեկարգվել, ժամանակավոր վերականգնման քայլեր ևս չեն ձեռնարկվել։ Անբարեկարգ ճանապարհը դարձել է խոչընդոտ ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտնի համար։

18.09.2025

Բազմիցս ենք փորձել կապ հաստատել Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության հետ՝ պարզելու աշխատանքների ընթացքը և ավարտման ժամկետները, սակայն այդ փորձերն արդյունք չեն տվել։ Ընկերությունից միայն փոխանցում են, որ տեղեկատվություն չեն տրամադրում։