
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ և Փոքր Արագյալ գյուղերում շարունակվում են գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:
Մեծ Արագյալի ներքին ճանապարհների ասֆալտապատման համար հատկացվել է 389 000 լարի, իսկ Փոքր Արագյալի համար՝ 318 000 լարի: Աշխատանքները իրականացրել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունը, որը հաղթել է համապատասխան մրցույթում:
Տեղացիները մեծ ուրախությամբ նշում են, որ ասֆալտապատվել են գյուղերի ներքին ճանապարհները, ինչը զգալիորեն կբարելավի մարդկանց առօրյա կյանքը:
Հարկ է նշել, որ ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել մունիցիպալիտետի Ղուլալիս, Հեշտիա, Թորիա, Ղարումա, Գանձա, Գորելովկա, Ախալի Խուլգումո գյուղերում։