Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ստուգում անցավ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ստուգում անցավ

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի
մի շարք պաշտոնատար անձինք փորձարկեցին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:

Սեպտեմբերի 27-ին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ խորհրդի նախագահ Ջավիդ Գուրբանովը, Թուրքիայի տրանսպորտի, ծովային հարցերի և հաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը, «Վրացական երկաթուղիներ» ԲԲԸ վարչության նախագահ Մամուկա Բախտաձեն, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան, «Ադրբեջանական կասպիցծովյան առաքման ընկերության» խորհրդի նախագահ Ռաուֆ Ալիևը, ինչպես նաև Վրաստանում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպաններ Դուրսուն Հասանովը և Զեկի Լևենտ Գյումրյուկչուն, և այլ պաշտոնատար անձինք Թբիլիսիից Ախալքալաք ժամանեցին գնացքով:


Բորիս Ղարսլյան