Կոլումբիայում ոստիկանական բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվել

Կոլումբիայում ոստիկանական բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվել

Կոլումբիայում ոստիկանական բաժանմունքում կալանավորների կողմից բռնկված հրդեհը խլել է վեց մարդու կյանք, սոցիալական ցանցերում հայտարարել է Կոլումբիայի Կունդինամարկա դեպարտամենտի նահանգապետ Խորխե Էմիլիո Ռեյը։

«24-ամյա Խուան Ֆելիպե Բեռնալը մահացել է Ֆակատատիվիի Սան Ռաֆայել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Նա այն մարդկանց խմբի անդամ էր, ովքեր ազատազրկված էին և երեկ գիշեր պահվել էին Ֆունսայի ոստիկանական բաժանմունքում։ Մահացածների թիվը հասել է վեցի», – գրել է նահանգապետը։

Իշխանությունների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է գիշերը, այն բանից հետո, երբ կալանավորները այրել են ներքնակներ։ Դեպքի վայր են ժամանել հրշեջները, տարհանել մի քանի տուժածների և տեղափոխել հիվանդանոցներ։

Հինգ կալանավոր, 22-48 տարեկան, մահացել են միջադեպից կարճ ժամանակ անց։ Եվս վեցը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում՝ ծանր վիճակում։