Եվրամիությունն ու Հայաստանը դեռ երբեք այնքան մտերիմ չեն եղել, որքան հիմա․ եվրահանձնակատար Մարթա Կոս

Եվրամիությունն ու Հայաստանը դեռ երբեք այնքան մտերիմ չեն եղել, որքան հիմա․ եվրահանձնակատար Մարթա Կոս

Եվրամիությունն ու Հայաստանը դեռ երբեք այնքան մտերիմ չեն եղել, որքան հիմա, սոցիալական ցանցերում գրել է Եվրոպական Միության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Երևանում հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ մեր գործընկերության առաջնահերթությունները զարգացնելու համար։ Ես հայտարարեցի Կայունության և աճի բարձրացման ծրագրի շրջանակում 202 միլիոն եվրոյի ներդրման երկրորդ փուլի մասին և նոր բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն սկսեցի փոխվարչապետ Գրիգորյանի հետ», – նշել է եվրահանձնակատարը։

Ավելի վաղ Մարթա Կոսն այցելել էր Ադրբեջան և օկուպացված Արցախ։

Աղբյուրը՝ news.am