
Շաբաթ գիշերը Արեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցել, հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
Նշվում է, որ բռնկումը հասել է M1.5-ի և տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 1:00-ին: Շաբաթ օրը տեղի է ունեցել նաև C դասի երեք ավելի թույլ բռնկում:
Ըստ հաղորդագրության՝ Երկրի վրա գեոմագնիսական դաշտը հանգիստ է։ Մոտ ապագայում մագնիսական փոթորիկներ նույնպես չեն կանխատեսվում։