Դիլիֆից Նարե Կիրակոսյանը Լիոնում նվաճել է Գրան Պրի

Դիլիֆից Նարե Կիրակոսյանը Լիոնում նվաճել է Գրան Պրի

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղից, 14-ամյա Նարե Կիրակոսյանը Ֆրանսիայի Լիոն քաղաքում մասնակցել է նկարչական միջազգային մշակութային փառատոնին, որին ներգրավված էին տարբեր երկրներից ժամանած մասնակիցներ։

Ինչպես NOR-ի հետ զրույցում պատմում է Նարեի մայրը, Նարեն ներկայացրել է իր երեք ստեղծագործությունները և արժանացել է փառատոնի ամենաբարձր պարգևին՝ Գրան Պրի մրցանակին։ Հավաստագրի վրա նաև նշված է, որ Նարեն Վրաստանից է։

Նարեի մասնակցությունն ապահովվել է Armenian Colors կազմակերպության կողմից։

Մշակութային միջոցառումը շարունակվելու է վաղը՝ Փարիզում, որտեղ Նարեն ևս հանդես կգա իր աշխատանքներով։

Նշենք, որ Նարեն սովորում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղի հանրային դպրոցում։ Դեռահաս աղջնակը արդեն 7 տարի է ինչ հաճախում է Համլետ Արոյանի նկարչական խմբակ։