
Նինոծմինդա քաղաքի Պուշկինի փողոցում արդեն տաս օր է, ինչ վնասվել է ջրագիծը, որի հետևանքով խմելու ջուրը անխնա հոսում է մինչև փողոցի վերջնամասը։ Տեղի բնակիչների խոսքով՝ խնդիրը նկատվել է դեռ մեկ շաբաթ առաջ, սակայն մինչ օրս այն չի կարգավորվել։
«Արդեն տաս օր է՝ ջուրը անտեղի հոսում է։ Դիմել ենք ջրամատակարարող ընկերության տեղական գրասենյակ, խոստացել են մոտ օրերս վերանորոգել, բայց մինչ այժմ ոչինչ չեն արել», – պատմում է Պուշկինի փողոցի բնակիչներից մեկը։
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով NOR ռադիոկայանը դիմեց Վրաստանի միացյալ ջրամատակարարման տարածաշրջանային գրասենյակ։ Այնտեղից մեզ պատասխանեցին, որ աշխատանքներն արդեն պլանավորված են, մոտակա օրերին խնդիրը կլուծվի։